Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱ՛Վ ՔԱՄԵԼ ԵՆ

Մարտ 03,2010 00:00 Share

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեից՝ Հայաստանում 2010թ. հունվար եւ փետրվար ամիսների հավաքագրումները գերակատարվել են ինչպես հարկային, այնպես էլ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել 80 մլրդ դրամից ավելի գումար՝ պլանային 74 միլիարդի փոխարեն (նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ արձանագրվել է մոտ 8,4% աճ)։ Սոցիալական վճարների մասով հավաքագրվել է մոտ 16.4 մլրդ դրամ, ընդ որում, եթե հունվարին հավաքագրվել էր 6.8 մլրդ դրամ, ապա փետրվարին արդեն՝ ավելի քան 9.6 մլրդ դրամ (նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ աճը կազմել է 28,1%)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել