Միացյալ Նահանգների անշարժ գույքի շուկան, որի փլուզումը ամերիկյան տնտեսության անկման եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջացման պատճառ դարձավ, սկսել է վերականգնվել։ Այդ մասին հաղորդում է Forbes-ը, որին վկայակոչել է tert.am-ը։ Գնաճի ամենատպավորիչ դինամիկան դրսեւորվել է Մասաչուսեթս նահանգի Լեքսինգթոն քաղաքում։ Մեկ տարվա ընթացքում առանձնատների գինը բարձրացել է 36%-ով՝ հասնելով միջինում 1,198 մլն դոլարի։ Անշարժ գույքի գնաճի արագ տեմպեր են գրանցվել նաեւ Կալիֆոռնիայի քաղաքներում՝ Սիլիկոնյան հարթավայրի Սանիվեյլում, Լոս Անջելեսի մոտ գտնվող Փոուէյում եւ Արկադիայում։ Այստեղ միջին տարեկան աճը կազմել է 28%:


















































