Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգիստ թողեք դիակները

Մարտ 03,2010 00:00 Share

\"\"Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-324) 7-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ հոդվածին եւ 16-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով։

«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը (այսուհետ նաեւ՝ վիճարկվող նորմ) վերնագրված է «Դիակային դոնորից օրգաններ եւ հյուսվածքներ վերցնելու համաձայնության նախապայմանը»։ Համաձայն այս հոդվածի, փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ եւ հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հրաժարվել է մահից հետո հանդես գալ որպես օրգանների եւ հյուսվածքների դոնոր։

ՄԻՊ դիմումում նշվում է, որ վիճարկվող նորմը հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ բերում իր հիմնավորումները։

Դիմումում նաեւ նշվում է, որ դիակային դոնորից օրգաններ եւ հյուսվածքներ վերցնելու հետ կապված՝ հասարակական հարաբերությունների իրավական կարգավորումը պետք է լինի միանշանակ եւ հստակ՝ ելնելով միջազգային հանրաճանաչ այն սկզբունքից, որ առանձին անհատի շահերը եւ բարօրությունը գերակա են հասարակության կամ գիտության շահերից, եւ հաշվի առնի նաեւ բարոյականության նորմերը, հասարակության իրավական կրթվածության, զարգացածության եւ տեղեկացվածության մակարդակները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել