Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բուհերն առաջատար են

Մարտ 03,2010 00:00 Share

Ըստ edu.am-ի, Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարությունը տեղեկություն է տարածել օտարերկրյա բժշկական հաստատություններ ավարտած 2009 թ. շրջանավարտների պետական քննության արդյունքների վերաբերյալ: Համաձայն այդ տեղեկատվության, որը զետեղված է նախարարության պաշտոնական կայքում /www.mhe.gov.sy/, ՀՀ բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություններն ավարտած երիտասարդները ցուցաբերել են 58 տոկոս արդյունք եւ վարկանիշային տվյալներով գրավել չորրորդ տեղը: Առաջին եռյակում արաբական երկրների բուհերի շրջանավարտներն են, ովքեր կրթությունը ստացել են մայրենի լեզվով: Առաջին տեղում Եգիպտոսի բժշկական ուսումնական հաստատությունների օտարերկրյա շրջանավարտներն են, ովքեր ցուցաբերել են 69,5 տոկոս, երկրորդը՝ Հորդանանի, երրորդը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, ովքեր համապատասխանաբար ցուցաբերել են 61 եւ 60 տոկոս արդյունքներ:

ՀՀ բժշկական հաստատությունների շրջանավարտները, գրավելով չորրորդ հորիզոնականը, իրենց ցուցաբերած գիտելիքներով շուրջ երկու անգամ գերազանցել են ԱՊՀ անդամ երկրների ուսումնական հաստատությունների շրջանավարտներին: Հինգերորդ հորիզոնականում Ռուսաստանի Դաշնության շրջանավարտներն են՝ 30 տոկոս, ապա Ուկրաինան՝ 29, Բելառուսը՝ 27 եւ Մոլդովան՝ 26 տոկոս արդյունքներով:

Երեւանի պետական բժշկական համալսարանը գերազանցության դիպլոմով ավարտած Օմար Աբդուլ Քարիմ Քեշկան ցուցաբերել է 76 % առաջադիմություն եւ մասնակիցների վարկանիշային ցուցակում գրավել երկրորդ հորիզոնականը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել