Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության ղեկավարներն ու նրանց խոսնակներն էլ են գրազը տանուլ տալիս

Մարտ 03,2010 00:00 Share

ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբբսը (նկարում) չի շտապում կատարել կանադացի իր գործընկերոջ հետ «հոկեյի գրազի» պայմանները: Գիբբսը Կանադայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրի Սուդասուի հետ գրազ էր եկել, որ Վանկուվերում ԱՄՆ-ի եւ Կանադայի հոկեյի տղամարդկանց հավաքականների եզրափակիչ խաղում ոսկե մեդալը կտանի Միացյալ Նահանգների հավաքականը: Գրազում տարված կողմը պետք է լրագրողների հետ ճեպազրույցին ներկայանար եւ բազմաթիվ տեսախցիկների առաջ 15 րոպե կանգներ հակառակորդի հավաքականի մարզաշապիկով: Մարտի 1-ին, սակայն, Գիբբսը ԶԼՄ-ների հետ ճեպազրույցին ներկայացել էր իր ավանդական ներկայացուցչական տեսքով՝ կոստյումով եւ փողկապով, ինչը հիասթափեցրել էր լրագրողներին, եւ սրահում անգամ այդ հիասթափությունն արտահայտող բացականչություններ էին եղել: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, Սպիտակ տան մամուլի քարտուղարն արդարացել է, թե ինքը դեռ չի ստացել Կանադայի հավաքականի մարզաշապիկը, եւ հավելել է, թե ինքն ու կանադացի իր գործընկերը փորձում են գտնել Կանադայի հոկեյի հավաքականի մարզաշապիկն իրեն փոխանցելու «լավագույն միջոցը»:

Համանման մի գրազ էլ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերին պարտվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման. երկու պետությունների ղեկավարները գրազ էին եկել գարեջրի վրա: Գրազը պարտվելու դեպքում Օբաման Հարպերի համար պիտի գներ կանադական «Molson» ընկերության արտադրած մի արկղ գարեջուր, իսկ Հարպերի պարտության դեպքում վերջինս Օբամային պիտի փոխանցեր Փենսիլվանիայի նահանգի «Yuengling» ամերիկյան հայտնի գարեջրի գործարանի արտադրանքի մի փաթեթ:

Գիբբսը ճեպազրույցի ժամանակ ոչինչ չի ասել, թե արդյո՞ք իր շեֆը կատարել է գրազի պայմանը, բայց հավաստիացրել է, որ Օբաման ԱՄՆ-Կանադա հոկեյի հավաքականների եզրափակիչ խաղը դիտել է Սպիտակ տանը՝ ուղիղ եթերում: Հիշեցնենք, որ այդ խաղում ամերիկացիները կանադացիներին պարտվեցին 2:3 հաշվով եւ նվաճեցին Օլիմպիական 21-րդ խաղերի արծաթե մեդալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել