Լրահոս
Օրվա լրահոսը

Չիլիի մի շարք շրջաններում պարետային ժամ է հայտարարված

Մարտ 03,2010 00:00 Share

\"\"Չիլիում հազարավոր զինծառայողներ հասարակական կարգի պահպանության առաքելությամբ ուղարկվել են երկրաշարժից տուժած այն տարածաշրջաններ, որտեղից ստացվում են դիակապտության, թալանի եւ հրկիզումների մասին տեղեկություններ: Խոսքը, ըստ BBC-ի, վերաբերում է մասնավորապես երկրաշարժի էպիկենտրոն Կոնսեպսիոնին, որտեղ ոստիկանների եւ խանութները թալանող տեղի բնակչության միջեւ բախումներ են եղել եւ որտեղ արդեն մի քանի օր է, ինչ կատարյալ քաոս է տիրում: Այստեղ գիշերային ժամերին պարետային ժամ է սահմանվել, որը խախտելու համար զինվորներն ու ոստիկանությունը մոտ 160 մարդ են ձերբակալել, անկարգություններին մասնակցած մի 22-ամյա երիտասարդի էլ գնդակահարել են: Չիլիի դեռեւս գործող նախագահ Միշել Բաչելետը հայտարարել էր, թե Կոնսեպսիոնում կարգուկանոն սահմանելու համար կուղարկվի 7 հազար զինծառայող: Հիշեցնենք, որ Չիլիի պատմության մեջ ամենահզոր՝ 8,8 բալանոց երկրաշարժի արդյունքում պաշտոնական տվյալներով զոհվել է ամենաքիչը 723 մարդ:

Սպասվում էր, որ երեկ այդ երկիր էր ժամանելու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը մտադիր է հանդիպել Չիլիի դեռեւս գործող, բայց իր պաշտոնը նորընտիր նախագահ Սեբաստիան Պիներային փոխանցած Բաչելետին:

Հիշեցնենք, որ տարերային աղետի հետեւանքների վերացման հաշվարկներով զբաղվող բրիտանական կոմիտեի տվյալներով, Չիլիում ավերվել է մոտ 1,5 մլն տուն, իսկ տուժածների թիվը հասել է 2 միլիոնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել