Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԱԾ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐԸ

Մարտ 03,2010 00:00 Share

\"\"Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են կինոռեժիսոր, միջազգային բազմաթիվ կինոփառատոների դափնեկիր Ջաֆար Պանահիին (նկարում): «Reuters»-ի փոխանցմամբ, ռեժիսորին ձերբակալել են իր տանը՝ կնոջ, դստեր եւ եւս 15 հյուրերի հետ: Մտավորականի տանը խուզարկություն է կատարվել, որոշ իրեր առգրավվել են: Պանահին նախորդ տարի տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել էր նախագահի ընդդիմադիր թեկնածու Միրհոսեին Մուսաֆիին:

Իրանի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել կինոռեժիսորի ձերբակալման մասին տեղեկությունները, իսկ պաշտոնական ԶԼՄ-ները այդ փաստի մասին ոչինչ չեն հաղորդում: Դեռ փետրվարին Պանահիին արգելվել էր երկրից դուրս գալ, եւ նա չէր կարողացել ներկա լինել Բեռլինում տեղի ունեցած կինոփառատոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել