Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ԵՎ ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ

Մարտ 03,2010 00:00 Share

\"\"ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Մեծ Բրիտանիային եւ Արգենտինային՝ Ֆոլկլենդի կղզիների շուրջ վեճը լուծելու համար: Այս մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ Լատինական Ամերիկա կատարած իր այցի ժամանակ: Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, թե այդ հարցում Լոնդոնին չի աջակցելու:

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Լոնդոնը եւ Բուենոս Այրեսը պետք է փորձեն ինքնուրույն լուծել առկա խնդիրը, բայցեւ հավելել էր, որ «եթե մենք կարող ենք ինչ-որ կերպ օգնել դրան ուղղված ջանքերին, ապա մենք պատրաստ ենք: Մենք կուզենայինք, որ երկու պետությունների միջեւ տարաձայնությունները լուծվեին խաղաղ եւ արդյունավետ ճանապարհով, բայց մենք չենք կարող ստիպել դա անել կողմերից եւ ոչ մեկին»: Ֆոլկլենդի կղզիների շուրջ ծագած ճգնաժամը հաղթահարելու եւ Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելու հարցում միջնորդի դեր ստանձնելու խնդրանքով ԱՄՆ պետքարտուղարին դիմել էր Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները: Վերջինս հայտարարել է, թե իր երկիրը համաձայն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի եւ ապագաղութացման հատուկ կոմիտեի ընդունած այն տասնյակ բանաձեւերի հետ, որոնք կոչ են անում Մեծ Բրիտանիային վերսկսել բանակցություններն Արգենտինայի հետ եւ տարածքային վեճում գտնել «խաղաղ, արդար եւ վերջնական լուծում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել