Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԱՏՐՈՆ-X»-Ը՝ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ

Մարտ 03,2010 00:00

Մարտի 2-28-ը մշակույթի նախարարության եւ Ազգային թատերական միավորման նախաձեռնությամբ տեղի կունենա «Թատրոն-X» երրորդ հանրապետական փառատոնը: Այս առիթով փառատոնի նախագահ Արա Խզմալյանը, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, հովանավորի ներկայացուցիչները երեկ ասուլիս էին հրավիրել: Փառատոնի կազմակերպիչները հայտնեցին, որ փորձելու են թատերական միջավայրը «ներսից» բարեկարգել եւ հրապարակային կարծիքի ու հանրային խոսքի միջոցով թատրոնի հանդեպ ճիշտ վերաբերմունք ձեւավորել: Ամեն ներկայացումից հետո տեղի կունենան հրապարակային քննարկումներ: Այս տարի փառատոնին կմասնակցի հանրապետական 25 թատրոն՝ 26 ներկայացումով: Փառատոնի գլխավոր հովանավոր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի աջակցությամբ փառատոնին կմասնակցի նաեւ Շուշիի թատերախումբը, իսկ առաջին մրցանակին արժանացած թատրոնը կամ ներկայացումը կպարգեւատրվի 1 մլն դրամով: «Թատրոն-X»-ի հետ համագործակցում են Հայաստանի խաղաղության կոմիտեն, ԳԱԱ արվեստի, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտները, Սյունիքի մարզպետարանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել