Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵԳԵՆԴ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ

Մարտ 03,2010 00:00

Հռիփսիմե Սաղաթելյանն իր ապրած տարիներն անմնացորդ նվիրեց մարդկանց ջերմացնելու, սերունդներ կրթելու եւ դաստիարակելու առաքելությանը: 60 տարվա մանկավարժի 85-ամյա հոբելյանը, անշուշտ, մեծ շուքով կնշեին նրա սաները, եթե ողջ լիներ ընկեր Սաղաթելյանը, ավաղ… Նա երջանկահիշատակ դարձավ ընդամենը վերջերս:

Իր մանկավարժական գործունեության ընթացքում աշխատել է Հովհաննես Թումանյանի եւ Մովսես Արազու անունները կրող միջնակարգ դպրոցներում՝ որպես քիմիայի ուսուցչուհի: Նա հայրենիքին թողեց իր իսկ դպրոցով անցած անվանի մարդկանցով հարուստ ժառանգություն: Աշխատեց մինչեւ 80 տարեկանը, երիտասարդի եռանդով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել