Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանն աշխարհում հինգերորդն է

Մարտ 03,2010 00:00

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է տղամարդ շախմատիստների վարկանիշային դասակարգման մարտ ամսվա ցուցակը, որում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2782 միավորով պահպանել է իր 5-րդ հորիզոնականը: Իսկ լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի:

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 2813

2. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 2805

3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) 2790

4. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 2787

5. Լեւոն Արոնյան (Հայաստան) 2782

6. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան) 2760

7. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) 2756

8. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) 2750

9. Բորիս Գելֆանդ (Իսրայել) 2750

10. Վան Յուե (Չինաստան) 2749

Աշխարհի հարյուր առաջատար գրոսմայստերների մեջ են մեր հանրապետության եւս երեք ներկայացուցիչներ: Վլադիմիր Հակոբյանը 2688 միավորով 43-րդն է, Գաբրիել Սարգսյանը (2675)՝ 53-րդը, Արման Փաշիկյանը (2652)՝ 84-րդը:

ՖԻԴԵ-ն հրապարակել է նաեւ շախմատային երկրների վարկանիշները: Հայաստանի կանանց շախմատը մարտ ամսվա ցուցակում ճանաչվել է 19-րդը: Ավելի լավ է մեր տղամարդկանց շախմատի վիճակը: Հայաստանը եզրափակում է աշխարհի 10 առաջատար շախմատային երկրների շարքը: Այդ ցուցակում ըստ հերթականության տեղ են գտել՝ 1. Ռուսաստան, 2. Ուկրաինա, 3. Չինաստան, 4. Ֆրանսիա, 5. Հնդկաստան, 6. Իսրայել, 7. Ադրբեջան, 8. ԱՄՆ, 9. Հունգարիա, 10. Հայաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել