Լրահոս
Օրվա լրահոսը

Սեքսը՝ օլիմպիական «ստվերային մարզաձեւ»

Մարտ 03,2010 00:00

Մարզիկները նաեւ սեքս-խորհրդանիշներ են: Այդ պատճառով էլ օլիմպիական խաղերում, պաշտոնականից զատ, անցկացվում են նաեւ ոչ պաշտոնական, անգամ՝ ստվերային հաշվարկներ: Եվ եթե առաջին երկուսում հաշվվում են մեդալները, որպեսզի որոշվեն լավագույն մարզիկներն ու երկրները, ստվերայինում չափորոշիչներն այլ են:

Այս օլիմպիական խաղերում Կանադայի տարբեր քաղաքներից Վանկուվեր էին ժամանել սեքս-գեղեցկուհիների խմբեր, որոնք նպատակ ունեին անցկացնել իրենց սեքս-օլիմպիադան: Եթե աղջիկներից մեկին հաջողվում էր անկողին մտնել Խաղերի մասնակցի հետ, «թիմակիցները» նրա հաշվարկին կես միավոր էին գրանցում: Բրոնզե մրցանակակիրը գնահատվում էր մեկ, արծաթե մեդալակիրը՝ երկու, իսկ չեմպիոնի հետ մեկ գիշերը՝ երեք միավոր:

Թե անձնական սեքսուալ հաշվարկում ո՞վ է օլիմպիական չեմպիոն ճանաչվել, հստակ ոչ ոք չի կարող ասել: Ու երեւի դրա կարիքը չկա էլ, որովհետեւ այդ խմբերի յուրաքանչյուր անդամի համար գլխավորը ոչ թե միավորն էր, այլ մարզասերների կուռքերի հետ մեկ գիշեր անկողնում անցկացնելու հաճույքն ու հպարտությունը: Սակայն այդ ստվերային մեդալները նաեւ իրենց հակառակ կողմն էլ ունեն: Օլիմպիական մրցանակակրի կամ չեմպիոնի հետ սեքսից հետո ավելի պակասին արդեն չես համաձայնի: Նրանց մեջ զարգացած է մրցակցության ոգին, դրա համար էլ նրանք անկողնում ավելի համարձակ ու դիմացկուն են, քան սովորական տղամարդիկ: Սակայն հենց այդ «սովորական տղամարդիկ» Վանկուվերում պարտքի տակ չմնացին: Նրանցից ավելի նախաձեռողներն ու համարձակները, իմանալով այդ մասին, ձեռք բերելով օլիմպիական համազգեստներ, այդ աղջիկներին որպես արդեն կայացած մրցանակակիր կամ չեմպիոն էին ներկայանում: Այդպես, տղաներն էլ իրենց հերթին լուծում էին գեղեցկուհիների հետ անվճար սեքսով զբաղվելու իրենց պահանջները: Շատերն այդ «կուտը կերել են»: Հուսանք, որ վերջնահաշվարկով բոլորն էլ բավարարված են մնացել: Չէ՞ որ սեքսում, ինչպես եւ սպորտում, կարեւորը մասնակցությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել