Լրահոս
Օրվա լրահոսը

Խորեն Գեւորը ռինգ կմտնի ապրիլի 16-ին

Մարտ 03,2010 00:00 Share

\"\"Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային (72,6 կգ) Խորեն Գեւորը Եվրոպայի բռնցքամարտի միության (EBU) չեմպիոնի կոչման համար փետրվարի 16-ին Բիրմինգհենում հանդիպելու է մեծբրիտանացի Մեթյու Մակլինի հետ:

Իսկ ավելի վաղ մեկ այլ հայ բռնցքամարտիկ՝ Ռուսաստանը ներկայացնող Գենադի Մարտիրոսյանը Սանկտ Պետերբուրգում WBO-ի վարկածով Եվրոպայի չեմպիոնի կոչման համար մենամարտի 10-րդ ռաունդում՝ սահմանվածից երկու ռաունդ շուտ, պարտության է մատնել Ֆրանսիան ներկայացնող Ազիզ Դարիին եւ պահպանել է իր տիտղոսը:

Ֆուտբոլային ամենահարուստ ակումբները

Մրցաշրջան 2008/2009-ում աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբ ճանաչվել է Մադրիդի «Ռեալը»: Արքայական ակումբի տարեկան եկամուտը կազմել է 401 միլիոն եվրո: Երկրորդ տեղում է Իսպանիայի եւս մի ակումբ՝ «Բարսելոնան»: Կապտանռնագույնները 366 միլիոն եվրոյով շրջանցել են Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդին», չնայած վերջինը բավականին շտկել է իր ֆինանսական վիճակը՝ տարեկան եկամուտը 2008/2009-ին 315 միլիոնից հասցնելով 327 միլիոն եվրոյի:

Մյունխենի «Բավարիան» ցուցակում չորրորդն է: Ակումբը մրցաշրջանում աշխատել է 290 միլիոն եվրո: Գերմանական այս ակումբին հաջորդում են Անգլիայի պրեմիեր լիգայի երեք ներկայացուցիչներ՝ «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը»:

Անգլիայի առաջնության էլիտար դիվիզիոնը պահպանում է աշխարհի ամենահարուստ առաջնության կարգավիճակը: Բացի վերը նշվածներից, 20 ամենահարուստ ակումբների մեջ են նաեւ «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին» եւ «Նյուքասլը»:

Մյուս երկրները վարկանիշային այս ցուցակում ավելի քիչ ներկայացուցիչներ ունեն: Իտալիայից ընդգրկված են «Յուվենթուսը», «Ինտերը», «Միլանը» եւ «Ռոման», Ֆրանսիայից՝ «Լիոնը» եւ «Մարսելը», Գերմանիայից, չհաշված մյունխենյան ակումբը՝ «Համբուրգը», «Շալկե 04»-ը, «Վերդերը», Դորտմունդի «Բորուսիան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել