Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ամերիկացի սնոուբորդիստները՝ Հայաստանում

Մարտ 05,2010 00:00

\"\"ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից հրավիրված սնոուբորդի երկու պրոֆեսիոնալ վարպետներ՝ Ամբեր Սթաքհաուզը եւ Էրին Քոմսթոքը: ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ նրանք սպորտի դեսպաններ են  եւ նպատակ ունեն սնոուբորդը զարգացնել Հայաստանում՝ այն տարածելով հատկապես կանանց շրջանում: Այցը կրում է «Կանայք եւ սպորտը» նշանաբանը, քանի որ կանանց դերը սպորտում բարձրացնելու նպատակ է հետապնդում:
Ամերիկացի սնոուբորդիստների կարծիքով, թեեւ օլիմպիական այս մարզաձեւը Հայաստանում  մեծ տարածում չունի, սակայն այն զարգացնելու բոլոր նախադրյալներն այստեղ կան: ԱՄՆ պետքարտուղարության «Սպորտի դեպաններ» ծրագրի շրջանակներում սա առաջին նմանատիպ միջոցառումն է, որ անցկացվում է մեր երկրում:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացած հանդիպմանը ամերիկացիները մանրամասն ներկայացրել են մարզաձեւի մանրամասները, իրենց անցած մարզական ուղին, խոսել Հայաստան գալու իրենց առաքելության մասին: Նրանց համոզմամբ, այս մարզաձեւը զարգացնելու հրաշալի տեղ է Հայաստանը: Ամբեր Սթաքհաուզը եւ Էրին Քոմսթոքը Երեւանում հանդիպելու են մի շարք ուսումնական հաստատությունների ուսանողների, ցուցադրելու են սնոուբորդի մասին ֆիլմեր, մարզումներ են անցկացնելու Ծաղկաձորում:
Ծրագրի ավարտին հայ սնոուբորդիստները Ծաղկաձորում ցուցադրելու են իրենց հմտությունները, իսկ ամերիկացի վարպետները ցուցադրական ելույթներ են ունենալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել