Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ծիծաղը բացահայտում է սեռական հակվածությունը

Մարտ 05,2010 00:00

Զվարթ քրքջացող կանայք խորհրդանշում են չարաճճի կանանց կերպարը: Նման կանայք ծիծաղում են թեթեւակի շփոթվածությամբ, իսկ աչքերում վառվում է շլացնող փայլը: Եվ տղամարդիկ, անշուշտ, կցանկանային կրկնել սիրո գիշերը նման կանանց հետ: Հանդարտ եւ ցածրաձայն ծիծաղող կանայք, որոնք նեղացնում են իրենց աչքերը, սիրում են հայացքով ուսումնասիրել իրենց առջեւ կանգնած տղամարդու մարմինը: Նման կանայք ունեն ուժեղ եւ բարդ էություն: Նրանք իրենց զուգընկերոջն ընտրում են մեծ դժվարությամբ, քանի որ սիրում են թելադրել «խաղի կանոնները»: Սակայն սեքսի մեջ նրանք շատ ակտիվ են, հետեւաբար նրանց տղամարդիկ սեքսում շահեկան վիճակում են: Այն կանայք, որոնք ծիծաղում են հուզառատ եւ փորձում են ձեռք տալ դեմքի որեւէ մասին, իսկական աղջնակներ են: Նման կանայք առաջնորդվում են անսպառ հետաքրքրասիրությամբ եւ երազկոտությամբ: Նրանք երբեք երկար չեն մտածում՝ նախքան որեւէ քայլ կատարելը: Նման կանանց հետ սեքսը շատ կրքոտ է եւ անսպասելի եւ կարող է տեղի ունենալ առաջին իսկ հանդիպած թփերում: Սակայն զգույշ եղեք, քանի որ այս կանայք հաճախ ունեն սեռավարակներ: Բարձրաձայն ծիծաղող եւ գլուխը մի կողմ խոնարհող կանայք շատ զգույշ են սեքսի մեջ, անկողնում ենթարկվողի դերում են: Բարձրաձայն եւ լայն բացած բերանով ծիծաղող կանայք շատ տաքարյուն են եւ ինքնակամ:
Ծիծաղելիս քիթը կնճռոտող կանայք սիրում են սովորական սիրաբանություն եւ նույնքան սովորական եւ ոչ արտառոց սեքս: Սակայն դա չի նշանակում, որ նրանք պատրաստ չեն փորձարկումների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել