Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սեքսի համար լավագույն ժամանակը

Մարտ 05,2010 00:00

Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ովքեր են ավելի հաճախ զբաղվում սեքսով, եւ կյանքի որ փուլում է եղել նրանց լավագույն սեքսը: Հետազոտությանը մասնակցել են ինչպես ամուսնացած, այնպես էլ չամուսնացած զույգեր: Պարզվել է, որ չամուսնացած կանայք եւ տղամարդիկ սեքսով զբաղվում են 2 անգամ ավելի հաճախ, քան ամուսնացածները:
1800 բրիտանացիների հարցման արդյունքում գիտնականները պարզել են, որ տղամարդկանց 22%-ն ընդունում է էրեկցիան ուժեղացնող դեղամիջոցներ, իսկ կանանց 37%-ն օգտագործում է սեքս խաղալիքներ: Տղամարդկանց 70%-ը դիտում է էրոտիկ բովանդակությամբ ֆիլմեր: Չամուսնացած տղամարդկանց եւ կանանց 68%-ը սեքսով զբաղվում է ամսական 6 – 20 անգամ: Մինչդեռ ամուսնացածների շրջանում այս ցուցանիշը գրանցվել է ընդամենը 38-44%-ի մոտ: Հարցմանը մասնակցածների 34% -ի սեքսի լավագույն շրջանը եղել է 25-34 տարեկանում, 23%-ի՝ 18-24 տարեկանում եւ 3%-ի՝ 55-ից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել