Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՀՆ ՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ

Մարտ 06,2010 00:00

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական եւ շարունակական բժշկական կրթության գծով պրոռեկտոր Գեւորգ Յաղջյանը, նյարդաբանության ամբիոնի վարիչ բ. գ. դ. Հովհաննես Մանվելյանը, «Հայ օգնության ֆոնդի» երեւանյան գրասենյակի կոորդինատոր Համբարձում Սիմոնյանը Վանաձորի թիվ 2 սրտաբանական հիվանդանոցի հյուրերն էին: Նախաձեռնող կողմն էլ հենց հիվանդանոցն էր՝ գլխավոր տնօրեն Կարեն Ադամյանը: Սա բուհի եւ մարզային բժիշկների՝ այս ֆորմատով համագործակցության առաջին փորձն է, որը երեք առաջնային բաղադրիչ է ենթադրում: Նախ՝ շարունակական բժշկական կրթության ներդրում մարզերում, մարզային մասնագետների վերապատրաստում Երեւանում եւ մայրաքաղաքի բժիշկների մեկամսյա աշխատանք մարզերում: «Այս երեք փուլերով էլ համագործակցությունը հնարավոր է,- ասաց Գ. Յաղջյանը,- համալսարանը նորավարտ կադրերին աշխատանքով ապահովելու խնդիր ունի, մարզային բուժկենտրոններն էլ այդ մասնագետների պահանջն ունեն, գաղտնիք էլ չէ, որ մայրաքաղաքում կադրային կուտակումների խնդիր ունենք»: Կ. Ադամյանն էլ ասում է, որ համագործակցության գաղափարը ծնվել է առողջապահական համակարգում նոր կադրերի, թարմ մտածողության, ժամանակակից գիտելիքների պահանջից ելնելով. «Համագործակցությունը խթան կհանդիսանա մեր բժիշկներին համաշխարհային առողջապահության վերջին նորամուծություններին իրազեկելու, միջազգային փորձին ծանոթանալու եւ կիրառելու, ինչից վերջին հաշվով կշահի բուժծառայությունը»:

Նախաձեռնության 2 կողմն էլ հավաստիացրեց, որ փոխշահավետ համագործակցության դրական արդյունքը երկար սպասեցնել չի տա: Համապատասխան մասնագետների համայցերը մարզ՝ ծրագրված է արդեն ապրիլին: Ծրագրի հաջողության դեպքում փորձը կկիրառվի նաեւ հանրապետության այլ մարզերում. Շիրակի եւ Տավուշի մարզերի հետ համագործակցության հիմքերն արդեն դրված են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031