Լրահոս
Օրվա լրահոսը

Նիգերիայում նոր բախումների վտանգ կա

Մարտ 10,2010 00:00

\"\"Նիգերիայի կենտրոնական հատվածի երեք գյուղերի բնակիչները երեկ եղբայրական գերեզմանում հուղարկավորել են մարտի 7-ին միջկրոնական բախման հետեւանքով սպանվածներին, որոնց մեծամասնությունը կանայք եւ երեխաներ էին: «Reuters»-ի մատուցմամբ, անցած կիրակի Ջոս քաղաքում քոչվոր մահմեդականները հարձակվել էին քրիստոնյա գյուղատնտեսների վրա, գնդակոծել էին նրանց տներն ու կացնահարել հողագործներին: Բախման արդյունքում, ոչ պաշտոնական տվյալներով, սպանվել է առնվազն 500 մարդ, թեեւ ոստիկանությունը հաստատել է միայն 55 զոհերի մասին տեղեկությունը:

Նիգերիայի գործող նախագահ Գուդլակ Ջոնաթանը տարածաշրջանում «կարմիր» մակարդակի տագնապ է հայտարարել եւ անվտանգության ուժերին հրամայել է բերել բարձր զինպատրաստության՝ հակամարտության զարգացումը կանխելու նպատակով:

Բախումները տեղի են ունեցել Պլատո նահանգում, մահմեդականների եւ քրիստոնյաների շրջանների սահմանին՝ բարեբեր հողերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով: Համանման բախումներ Ջոսում եղել էին նաեւ հունվարին, երբ սպանվել էր ավելի քան 400 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել