Լրահոս
Օրվա լրահոսը

«Մառլենկան»՝ նախագահական պալատում

Մարտ 11,2010 00:00

«Նոյյան տապանը», հղում կատարելով Չեխիայում լույս տեսնող «Օրեր» ամսագրին, տեղեկացնում է, որ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը վերջերս ընդունել է չեխահայ հայտնի գործարար Գեւորգ Ավետիսյանին: Շուրջ 20 րոպե տեւած զրույցի ընթացքում նախագահը հետաքրքրվել է «Միկո Ինթերնեշընլ» ընկերության «Մառլենկա» մեղրով տորթի արտադրության մանրամասներով: Զրույցի ընթացքում շոշափվել են նաեւ հայ ժողովրդի պատմության, Հայաստանում քրիստոնեության տարածման եւ այլ հարցեր: Չեխիայի նախագահական նստավայրից պատվիրել են, որ այսուհետեւ «Մառլենկան» մատակարարվի նաեւ Պրաժսկի գրադ Նախագահական պալատ: Նախագահը խոստացել է, որ 2010-ի ընթացքում պաշտոնական այցելություն կկատարի գործարան: Գեւորգ Ավետիսյանը նախագահ Կլաուսին ծանոթացրել է գործարանի զարգացման ծրագրերին, որոնցից մեկն էլ արդեն փորձաշրջան անցած «Մառլենկա» անվանումը կրող սուրճն է, որը վաճառվելու է համանուն թխվածքի հետ: Վաճառքի կհանվեն նաեւ մի քանի այլ թխվածքատեսակներ: Հիշեցնենք, որ 2009-ին չեխական Ֆրիդեկ Միստեկ քաղաքում բացվել է «Միկո Ինթերնեշընլ» նոր հոսքագծով գործարանը, որը մեղրով թխվածքի արտադրության ամենամեծ գործարանն է Եվրոպայում:
Ի դեպ, մեր կողմից տեղեկացնենք, որ «Մառլենկան» Չեխիայում ամենահայտնի թխվածքներից է, եւ հայտնի է որպես հայկական ծագում ունեցող քաղցրավենիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել