Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՐՅԱՆԻ ԳՐՔԱՅԻՆ ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԸ

Մարտ 20,2010 00:00

 Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, բացի «Մարտիրոս Սարյանը լուսանկարներում» նորաբաց ցուցահանդեսից, գործում է նաեւ «Մարտիրոս Սարյանի գրքային նկարազարդումների արվեստը» խորագրով ցուցահանդես: Այն ընդգրկում է 1929-1937թթ. Մ. Սարյանի գրքային նկարազարդումների 107 աշխատանք, որոնք ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ֆոնդերից եւ Մ. Սարյանի ընտանիքի հավաքածուից: Ցուցադրվում են հայտնի հեքիաթների, բանաստեղծությունների, գրքերի նկարազարդումներ: Ցուցահանդեսի նպատակն է հանրությանը Մ. Սարյանին ներկայացնել նաեւ որպես հանճարեղ գրաֆիկ-նկարիչ:
«Մ. Սարյանի գրքային նկարազարդումների արվեստը» ցուցահանդեսը գործելու է մինչեւ մայիսի վերջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել