Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ՝ ՔԻԹ ՋԱՐԴՈՂ

Մարտ 30,2010 00:00

Եռաբլուրի կամարների «էլիտար» մարմնավաճառներն ամեն կերպ իրենց «իմիջը» բարձր են պահում

\"\"

Մարմնավաճառների մենեջմենթի
գաղտնիքները

Մարմնավաճառների շուկան Հայաստանում այն բացառիկ շուկաներից է, որը, անկախ ճգնաժամից, դոլարի կուրսից եւ լողացող տարբեր քաղաքականություններից, անընդհատ աճում ու զարգանում է: Հետեւելով մեր երկրում մարմնավաճառների շուկայի զարգացմանը՝ կարելի է փաստել, որ այն չափազանց ակտիվ է տարվա բոլոր եղանակներին եւ կախված պահանջարկից՝  անընդհատ փոփոխությունների է ենթարկվում՝ հարմարեցվելով հաճախորդների ցանկությանը: Այդ է պատճառը, որ, ի տարբերություն տեղական այլ շուկաների՝ հայ մարմնավաճառները, իրենց վարած ճկուն քաղաքականության շնորհիվ, միշտ պահանջարկ են ունենում:

Շուկայի վերջին
նորությունները

Ընդամենը մի քանի տարի առաջ մարմնավաճառների հայտնի աշխատատեղերն էին Ագաթանգեղոսի փողոցը՝ Ֆայլաբազարի հարեւանությամբ, Ծերեթելին, «Մայամի» ռեստորանային համալիրի տարածքը, Բաղրամյան պողոտան: Եռաբլուրի կամարների մոտ կանգնում էին միայն նորելուկները, ովքեր չէին կարողանում «Մայամիի» «գելերի» հետ համագործակցել:
Հիմա այնպես է ստացվել, որ մայրաքաղաքի առավել «էլիտար» մարմնավաճառանոցը հենց Եռաբլուրի կամարների մոտի նորելուկներն են ստեղծել: Նրանց հաճախորդների շրջանակն այնքան լայն է, որ անգամ «աղջիկների» բացակայության ժամանակ մեքենաները հերթի են կանգնում՝ սպասելով, թե երբ կբերեն «թիթեռնիկներից» մեկին, որ իրենք տանեն:
Բանն այն է, որ մարմնավաճառների շուկայում վերջերս մեծ բախում է տեղի ունեցել ջահել, նորաթուխ մարմնավաճառների եւ հին ու ոչ այնքան երիտասարդ «թիթեռնիկների» միջեւ, արդյունքում շուկան տարանջատվել է երկու մասի՝ հին եւ նոր շուկաների:
Եռաբլուրի կամարների մոտ կանգնողները, որոնք, ընդլայնելով իրենց տարածքը, հասել են մինչեւ ավտոկայանի կամրջի տակ եւ Երեւանյան լճի մոտ, թույլ չեն տալիս, որ, իրենց խոսքերով ասած՝ «Մայամիի» մոտի «պառավները» գան ու իրենց շուկայի իմիջը գցեն: «Մայամեցիները»  համարվում են հին շուկայի առաջարկներ եւ համաձայնում են սպասարկել հաճախորդին մեկ ժամվա համար անգամ 5-10 հազար դրամով, այդ պատճառով էլ նոր շուկայի ջահելները, որոնք համեմատաբար թանկ են գնահատում իրենց կարողություններն ու մարմինը, վտարում են իրենց տարածք եկած ցանկացած էժանագին «թիթեռնիկի»:

Առաջարկներն
ու գները

«Մայամիի» մոտ կանգնող մարմնավաճառների, այսպես ասած՝ «ամենաթանկաբազարը» հաճախորդից մեկ ժամվա համար ուզում է 10-12 հազար դրամ: Մյուսները՝ մինչեւ 10 հազար դրամ: Մշտական հաճախորդների համար գործում է զեղչային ճկուն համակարգ եւ սպասարկվում են 5000 դրամով, անգամ՝ «նիսյայով»: Պատահում է, որ այդպիսի առավելությունների հետ մեկտեղ կիրառվում են բոնուսներ, եւ հին ու լավ հաճախորդներին վճարված ժամից բացի՝ նվիրվում են լրացուցիչ անվճար ժամեր:
Երեւանյան լճից դեպի Եռաբլուր տանող հատվածի մարմնավաճառներից ամենաէժանագինը 1 ժամվա համար պահանջում է նվազագույնը 15 հազար դրամ: Այստեղ գները միջինը 20 հազար դրամի սահմաններում են: Ընդ որում, մարմնավաճառներից մեկը՝ հաճախորդ «կպցնելով», տեղ է բացում նաեւ շուկայի մյուս ընկերուհիների համար ու այնպես է ստացվում, որ հիմնականում մի հաճախորդի մեքենայի մեջ խմբով են լցվում, խմբով էլ վերադառնում:
Մեր աղբյուրների (այդ շուկայի սպառողների) տեղեկացմամբ՝ նման դեպքերում, երբ առաջարկում են խմբակային սեքս կամ միանգամից մի քանի հոգու տանել՝ գներն անհամեմատ իջնում են:
Մահ՝ մարմնավաճառների
ձեռքով
Սա այն ամենաանցանկալի, ամենաանսպասելի ու ամենադաժան մահն էր, որ կարող էր լինել՝ լրագրողի համար մասնագիտական պարտականությունները կատարելիս: Բնականաբար, ոչ մի մարմնավաճառ չի ցանկանում, որ իրեն լուսանկարեն: Երբ վերեւից՝ ավտոկայանի կամրջի վրայից ցանկանում էի լուսանկարել Երեւանյան լճի մոտով ձգվող «հերթի կանգնած» ավտոշարասյունը եւ մարմնավաճառների շուկան, ընդամենը մի քանի վայրկյան անց տեղի մարմնավաճառները, որոնք ներքեւից զարմանալիորեն նկատեցին ինձ, լցվեցին հաճախորդներից մեկի մեքենան, բարձրացան վերեւ ու, մեղմ ասած, կոկորդիցս բռնեցին: «Ընչի՞ ես մեզ նկարում, հեսա քիթ ու մռութդ կջարդեմ»,- ասաց մեքենայից իջած մարմնավաճառներից մեկը ու ինձ հրելով դեպի կամուրջը՝ սպառնաց, որ վայր կգցի, եթե իր լուսանկարները չջնջեմ ապարատից: Մյուս մարմնավաճառը, առանց երկար-բարակ սպառնալիքների, խլեց ապարատը ձեռքիցս ու սկսեց ջնջել լուսանկարները: Մի քանի րոպե ինձ մահվան տարբեր ձեւեր առաջարկելով ու խոստանալով, որ եթե ինձ «իրանց ուզածով չպահեմ, էս աշխարհը շատ փոքր ա, գետնի տակից էլ կգտնեն ու գլուխս կջարդեն», անընդհատ հրում էին այս ու այն կողմ: Լուսանկարներում հիմնականում փողոցի ընդհանուր պատկերն էր, ուստի համոզելով, որ սփյուռքահայ եմ, հիանում եմ հայրենիքիս փողոցներով, մի կերպ հաջողեցրի դուրս պրծնել մարմնավաճառների ձեռքից: Նրանք հավատալով, որ իրենց խոսքով՝ «լոխ սփյուռքահայ» եմ, նստեցին մեքենան ու հեռացան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել