Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ՝ ԲԺՇԿԱԿԱՆՈՒՄ

Մարտ 30,2010 00:00

Ըստ «Արմինֆոյի», ապրիլի 12-14-ը Երեւանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) կհյուրընկալի նշանավոր գիտնական, բիոքիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ահարոն Չեյխանովերին: Ինչպես տեղեկացնում է ԵՊԲՀ կայքը, այցի ընթացքում Չեյխանովերը զեկույցներով հանդես կգա ԵՊԲՀ 90-ամյակին նվիրված հանդիսությունների շրջանակներում անցկացվող Երիտասարդ գիտնականների միջազգային կոնգրեսի ընթացքում: Առաջին զեկույցը հրապարակային դասախոսություն է՝ հետեւյալ խորագրով. «Դեղագործությունը XXI դարում. պատրա՞ստ ենք, արդյոք, բուժել բոլոր հիվանդությունները»: Հաջորդ գիտական զեկույցը նվիրված է «Ուբիկվիտին պրոտեոլիտիկ համակարգ-լաբորատորիայից դեպի հիվանդի անկողին եւ դեղագործության զարգացում» թեմային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031