Լրահոս
Օրվա լրահոսը

Սոմալիի ծովահենները շփոթվել են եւ գերեվարվե՞լ

Մարտ 30,2010 00:00

Սոմալիի ծովահենները հոլանդական ռազմական նավը թյուրիմացաբար ընդունել են որպես առեւտրական նավ եւ դրա վրա հարձակման ժամանակ գերեվարվել են: «Newsru»-ի մատուցմամբ, ծովահենների նավակները հայտնաբերվել են կիրակի օրը, Սոմալիի ափերի մոտ պարեկություն իրականացնող գերմանական ինքնաթիռի կողմից: Աղբյուրի մատուցմամբ, հարձակման պահին արդեն հասկանալով, որ իրենց թիրախը ռազմական նավ է, ծովահենները փորձել են թաքնվել եւ նավակներից ջուրն են նետել զենքերն ու  տախտակամածին ամրացված աստիճանները: Հանցագործները կանգ են առել միայն այն բանից հետո, երբ հոլանդական «Tromp» նավը նրանց ուղղությամբ նախազգուշական համազարկեր է արձակել: Արդյունքում՝ 12 ծովահեն ձերբակալվել է, նրանց նավերը՝ խորտակվել:
Այլ աղբյուրի՝ AFP-ի մատուցմամբ, սակայն, ծովահենները չեն ձերբակալվել, որովհետեւ այդ անելու համար, ինչպես հոլանդական ռազմական գերատեսչությունն է հայտարարել, բավարար ապացույցներ չեն եղել. ինչպես վերեւում ասացինք, հանցագործները մինչ այդ ջուրն են նետել իրենց մոտ եղած զենք-զինամթերքը:  Նույն օրը, ծովահենների հիշյալ խմբի մի ներկայացուցիչ՝ Իբրահիմ անունով, զանգել էր «Reuters» գործակալություն եւ հայտարարել, թե իրենք Հնդկական օվկիանոսում գրավել են իսպանական ձկնորսական նավ: Իսպանիայի ԱԳ նախարարությունն ու ծովայիններին օգնություն ցուցաբերող հասարակական կազմակերպությունը փորձում էին ճշտել այդ հայտարարության իսկությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031