Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՔԻ ԳՈՐԾՈՂ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՄԱԿ-ԻՆ

Մարտ 30,2010 00:00

\"\"Իրաքի գործող վարչապետ Նուրի ալ-Մալիկին (նկարում) քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Էդա Մելկերտին՝ «անգործության» եւ մարտի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո քվեարկության արդյունքների վերահաշվարկ անցկացնելու պահանջը պաշտպանելուց հրաժարվելու համար: «ՄԱԿ-ը պետք է համառություն դրսեւորեր՝ քվեարկության արդյունքները ձեռքով վերահաշվարկելու ընտրական հանձնաժողովին ուղղված ժողովրդի պահանջը բավարարելու համար»,- ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, հայտարարել է Իրաքի կառավարության՝ իր պաշտոնից ազատվող ղեկավարը:
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ օրը ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն, Իրաքի վարչապետի գլխավորած «Օրենքի պետություն» դաշինքը ստացել է նոր խորհրդարանի 325 մանդատներից միայն 89-ը՝ պարտվելով երկրի նախկին վարչապետ Այադ Ալաուի ղեկավարած լիբերալ-հայրենասիրական «Ալ-Իրաքիա» դաշինքին: Ալ-Մալիկին բազմաթիվ անգամ հայտարարել էր ընտրությունների ժամանակ տեղ գտած զանգվածային խախտումների մասին, սակայն Իրաքում ՄԱԿ-ի առաքելությունն ու իրաքյան գերագույն անկախ ընտրական հանձնաժողովը հայտարարել էին, թե այդ մեղադրանքներն անհիմն եւ չափազանցված են, ավելին՝ ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը կողմերին կոչ էր արել ճանաչել ընտրությունների արդյունքները: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031