Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾ ԿՈՆՅԱԿ ԵՎ ԱՆԿԵՂԾ ԳԻՆԻ

Մարտ 31,2010 00:00

Ինչպես տեղեկանում ենք Պետեկամուտների կոմիտեից՝ օրերս «Դանիելյան Նարինե» ԱՁ-ից հայտնաբերվել եւ առգրավվել է 54 շիշ կեղծ ակցիզային դրոշմանիշերով կոնյակ: ՊԵԿ մամուլի ծառայությունից պարզաբանում են. քանի որ հանցագործության պահին արտադրանքի արժեքը գերազանցել է 200 000 դրամը, ուստի այն ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ համարվում է խոշոր չափերի կեղծում, որի համար նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, այն է՝ 700 000-ից 1մլն դրամ: Տվյալ դեպքում, միաժամանակ կիրառելի է նաեւ ակցիզային դրոշմանիշեր կեղծելու կամ կեղծ ակցիզային դրոշմանիշեր իրացնելու համար նախատեսված պատժամիջոցը՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ մեկից երեք տարի ժամկետով:

Իսկ «Հակոբյան Հակոբ» ԱՁ-ից նույն օրը հայտնաբերվել եւ առգրավվել է Եղեգնաձորի ՏՀՏ-ում հաշվառված «Արփա-Ալկո» ՍՊԸ-ի կողմից արտադրված եւ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով 41 շիշ գինու արտադրանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել