Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաձգվեց վերջին անգամ

Մարտ 31,2010 00:00

Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվեց Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին ուսուցչուհի Նաիրա Եղիազարյանի հայցի քննությունը՝ ընդդեմ դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի՝ աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարելու պահանջով: Օրինաչափություն դարձած հետաձգումն այս անգամ պայմանավորված էր այն հանգամանքով, որ պատասխանող կողմի ներկայացուցիչ Արշակ Թովմասյանը չէր եկել դատական նիստին եւ ներկայացրել էր տեղեկանք՝ սուր թոքաբորբով հիվանդ լինելու մասին: Դատական նիստին ներկա չէր նաեւ տիկին Ազիզյանը: Նշենք նաեւ, որ պարոն Թովմասյանի բժշկի տեղեկանքը երեկվա ամսաթվով էր: Ինչպես «Առավոտին» տեղեկացրին դպրոցի ուսուցչուհիներից, որոնք ներկա էին դատական նիստին, դեռ մեկ շաբաթ առաջ դպրոցի տնօրենը դատական նիստի օրն ու ժամին միտումնավոր նշանակել էր մանկավարժական խորհրդի նիստ, որպեսզի ցանկացող ուսուցչուհիները չկարողանային մասնակցել դատական նիստին: Այնինչ այցելելով դպրոց՝ նրանք տեղեկացվել էին, որ մանկավարժական խորհրդի նիստը հետաձգվում է: Դատավոր Կ. Ֆարխոյանը զգուշացրեց, որ դատական նիստը հետաձգվում է վերջին անգամ, եւ ապրիլին կայանալիք դատական նիստին գործի քննությունը կավարտվի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել