Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում սողանքներն ակտիվացել են

Մայիս 05,2010 00:00 Share

Տեղումների հետեւանքով Սյունիքի մարզում նոր սողքեր ու քարաթափ են արձանագրվել: Անցած շաբաթավերջին Կապան-Կավարտ ճանապարհահատվածում տեղի ունեցած սողքից փակվել էր դեպի քաղաքի հեռավոր այդ թաղամասը տանող միակ ճանապարհահատվածը: Թափված հողի զանգվածը տեղափոխելուց հետո ճանապարհահատվածը նույն օրը կրկին երթեւեկելի է դարձել:  Սակայն հողի մեծ զանգվածից վնասվել էր նաեւ Կապանի Լեռնագործների փողոցի եւ հարակից Լենհանքեր թաղամասի ջրատար խողովակը: Այժմ այդ թաղամասերի ջրամատակարարումը վերականգնվել է: Նշված վայրը Կապանի սողանքային գոտիներից մեկն է, որտեղ վերջին անգամ 2 տարի առաջ էր սողք եղել:
Սողք է եղել Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու Գորիս-Կապան ճանապարհի Բարձրավանի խաչմերուկում, հողի շերտի՝ 25-30 սմ նստվածքի հետեւանքով ճանապարհահատվածը դարձել էր դժվարանցանելի: Ըստ Սյունիքի մարզային փրկարարական ծառայության պետ Արթուր Հարությունյանի` այս օրերին շարունակ տեղացող անձրեւներից սողք է արձանագրվել նաեւ  Մեղրի-Երեւան միջպետական մայրուղու Մեղրի-Քաջարան ճանապարհահատվածում, ինչպես նաեւ վերջերս կառուցված մյուս` Կապան-Մեղրի ճանապարհահատվածներում:
Բացի այդ, շարունակ քարաթափ է լինում Կապան-Քաջարան  ճանապարհահատվածում: Լեռներից թափված քարի զանգվածների մեծ մասը կեսօրվա ամենաշատ երթեւեկելի ժամերին նույնիսկ չէր հեռացվել, դեռ ճանապարհներին էր` առաջացնելով վարորդների զայրույթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել