Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ «ՕՃԱՌՎԵԼ»

Մայիս 05,2010 00:00

ԱՄՆ-ում ադրբեջանական հյուպատոսության աշխատակիցները Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին նվիրել են ձեռքով գործած նրա դիմանկարով գորգ: «Trend»-ի մատուցմամբ, նահանգապետի հետ հանդիպման ժամանակ դիվանագետները մասնավորապես շնորհակալություն են հայտնել Շվարցենեգերին՝ Ադրբեջանին Հանրապետության օրվա (մայիսի 28) առիթով ամենամյա շնորհավորանքներ հղելու համար: Շվարցենեգերը, ըստ աղբյուրի, իր կողմից հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը կզարգանա: Ի դեպ, Շվարցենեգերն առաջին անգամը չէ, որ նման նվերներ է ստանում: 2007թ.-ին Ադրբեջանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Ալադդին Ալիեւը, որն ԱՄՆ-ում մասնակցել էր «Arnold Classic» փառատոնին, նահանգապետին մի գորգ արդեն նվիրել էր՝ այն ժամանակ «Ադրբեջան» մակագրությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել