Ermenihaber. Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում գտնվող ավագ դպրոցներից մեկի դիմաց կրակոցներ են հնչել։ Անհայտ անձը կրակել է դպրոցի աշակերտներ վրա՝ նրանցից երկուսին պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։ Կրակելուց հետո անհայտ անձը դիմել է փախուստի։
Դեպքի վայր են մեկնել ոստիկաններ ու շտապ օգնության մեքենաներ։ 16-ամյա դպրոցականները տեղափոխվել են հիվանդանոց ու նրանց վիճակը գնահատվում է ծանր։
Ոստիկանները տարածքի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները դիտելուց հետո գտել ու ձերբակալել են ենթադրյալ հանցագործին։ Պարզվել է, որ կրակողը եղել է 9-րդ դասարանի աշակերտ Հ.Օ.-ն, որն էլ, ենթադրաբար, իրականացրել է զինված հարձակումը։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։


















































