Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանական կուսակցությունը պաշտպանվո՞ւմ է

Մայիս 06,2010 00:00

\"\"Մայիսի 3-ին Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների կարեւոր՝ 8-րդ կետի ձախողումից հետո, մայիսի 4-ին երկրի օրենսդիրները 337 «կողմ» ձայնով ընդունել են առանցքային համարվող 17-րդ կետը: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների 17-րդ կետի քվեարկությանը մեծ լարվածությամբ էր սպասում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մինչեւ վերջ հետեւել է հիշյալ կետի քննարկմանն ու քվեարկությանը: Ընդունումից անմիջապես հետո իշխող կուսակցության պատգամավորները չեն թաքցրել իրենց զգացմունքները եւ իրար շնորհավորել ու գրկախառնվել են: Այդ մասին տեղեկացնում է news.am-ը:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների 17-րդ կետում նշվում է, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի մշտական անդամների քանակը ներկայիս 11-ից պետք է հասնի 17-ի: Իսկ մայիսի 3-ին իշխող կուսակցության առնվազն 8 պատգամավորի շնորհիվ մերժվել էր սահմանադրական բարեփոխումների 8-րդ կետը, որը սահմանափակելու էր երկրում կուսակցությունների փակման գործընթացը: Ներկայումս Թուրքիայում կուսակցությունները կարող են փակվել երկրի Սահմանադրական դատարանի որոշմամբ, իսկ առաջարկվող փոփոխությամբ այն անհրաժեշտաբար պետք է հաստատվեր նաեւ խորհրդարանում: Իշխող կուսակցությունը, ավելացնելով Սահմանադրական դատարանի մշտական անդամների քանակը, փորձում է իրեն ապահովել հնարավոր փակման վտանգից: Ի դեպ, 2008-ին Էրդողանի կուսակցությանը մեկ ձայնի առավելությամբ հաջողվեց խուսափել փակվելու վտանգից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել