Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվանալու համար դիմում են Ղարաբաղի թեմային

Մայիս 18,2010 00:00

\"\"Այն երկրները, որոնք մտադիր են ակտիվանալ Հարավային Կովկասում, դիմում են Լեռնային Ղարաբաղի թեմային: Այդ մասին «Արմինֆոյին» հայտարարել է «Ակունք» վերլուծական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի ատգործնախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ Իրանի արտգործնախարար Մահուչեհր Մոթթաքիի վերջին առաջարկությանը:
Քաղաքագետի ասելով, Իրանի այդ առաջարկության գլխավոր պատճառներից մեկը Թեհրանի եւ Անկարայի միջեւ մրցակցությունն է տարածաշրջանում առաջատարության համար: Սակայն, մյուս կողմից, ով ցանկանում է ակտիվանալ տարածաշրջանում, սկսում է իր ծառայություններն առաջարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: «Հնարավոր է, այդ թեմային դիմում են, ասենք, բարի մտադրություններով, սակայն Լեռնային Ղարաբաղի խնդիրը, դժբախտաբար, դարձել է տարբեր շահարկումների առարկա եւ քաղաքական շահաբաժիններ կորզելու միջոց»,- նշել է նա: Սակայն, ըստ Հակոբյանի, Իրանի առաջարկությունը նախ փոքր-ինչ ուշացած է, երկրորդ, միջնորդների առկա ձեւաչափն ինքնաբավ է, եւ նրանք չեն շտապում իրենց կազմում էլի ինչ-որ մեկին ընդգրկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել