Լրահոս
Օրվա լրահոսը

Գայլը գառի պահապա՞ն

Հունիս 17,2010 00:00

Անցած տարվա հունվարի 14-ից «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է ՀՀ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Հովտաշատ գյուղի բնակիչ Արեւհատ Կարապետյանի բողոքին: Հիշեցնենք, որ տիկինը պնդում է, որ դարձել է Մասիսի ոստիկանապետ Գագիկ Բադալյանի եւ նրա ազգական, Հովտաշատի գյուղապետ Սիմոն Անդրեասյանի հալածանքների թիրախը. իրենից հող են խլում, փորձում են ոստիկանություն բերման ենթարկելու անվան տակ տնից դուրս հանել եւ սպանել: Ամեն ինչ անում են, որ 70-ամյա կնոջ կյանքը դառնա անտանելի:
Արեւհատ Կարապետյանը ավելի քան 150 բողոք է հղել տարբեր ատյաններ. սկսած Արարատի մարզպետարանից, մինչեւ ՀՀ գլխավոր դատախազություն եւ կառավարություն: Այս տարվա մարտի 10-ին հերթական անգամ անդրադառնալով այս խնդրին, ներկայացրել ենք Արեւհատ Կարապետյանի նոր բողոքը: Թեեւ ՀՀ կառավարությունում տեղյակ են հարցին ու անգամ մարդ են ուղարկել Հովտաշատ, սակայն գյուղապետ Սիմոն Անդրեասյանի թեթեւ ձեռամբ տիկին Արեւհատի հողից նոր կտորներ են զավթվել ու տրվել այլոց:
«Առավոտը» նոր նամակ է ստացել Արեւհատ Կարապետյանից: ՀՀ ԱԺ նախագահին ուղղված նրա նամակը ուղարկվել է Արարատի մարզպետին, ով էլ տիկին Արեւհատին տեղեկացրել է, որ «Հովտաշատի համայնքապետ Սիմոն Անդրեասյանին առաջարկվել է ուշադրության կենտրոնում պահել ձեր կողմից բարձրացված հարցերը՝ տալով համապատասխան լուծումներ»:
Նկատենք, որ առաջարկը կարող է եւ մերժվել: Բացի սրանից եւ որ առավել զարմանալի է՝ ԱԺ նախագահն ու Արարատի մարզպետը հարցերը լուծելը թողել են նրան, ով, ըստ բողոքավորի, հարցեր հարուցողն է:
Հիշեցնենք, որ Հովտաշատի գյուղապետ Սիմոն Անդրեասյանը ՀՀԿ-ից է եւ այս պաշտոնին է արդեն 14 տարի:
                                               

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930