Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՓՈՍՏԸ» ԿՄԱՏՈՒՑԻ ՓՈՍՏԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուլիս 07,2010 00:00 Share

«Հայփոստ» ՓԲԸ Հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը սկսում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման նոր փուլը: Փոստային բաժանմունքներում, ավանդական փոստային ծառայություններից բացի, հանրությանը կառաջարկվի փոստբանկային ծառայություններ, ինչպես նաեւ ֆաքսիմիլային կապ, պատճենահանում, տպագրություն եւ ինտերնետային կապ: Նոր փուլը մեկնարկում է Երեւանի Բաղրամյան 23 հասցեում գործող «Հայփոստի» թիվ 19 նորացված՝ հարմարավետ բաժանմունքի բացմամբ: «Կոնվերս բանկ» ՓԲԸ եւ «Հայփոստ» ՓԲԸ համագործակցության պայմանագրի շրջանակներում կմատուցվեն փոստբանկային հետեւյալ ծառայությունները՝ խնայողական եւ ավանդային հաշիվների բացում, արտարժույթի փոխարկում, կանխիկ գործառնություններ, փոխանցումներ՝ արագ փոխանցման համակարգերով, դեբետային պլաստիկ քարտերի՝ ԱրՔա, MasterCard, VISA  տրամադրում եւ սպասարկում: «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների եւ մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր ծառայությունների տեսականի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել