Լրահոս
Օրվա լրահոսը

Փող է բերում՝ մի մաքրեք

Օգոստոս 21,2010 00:00

\"\"Մինչ Հայաստան կժամաներ Դմիտրի Մեդվեդեւը, մեր իշխանությունները ստախանովյան տեմպերով վերանորոգում եւ ասֆալտապատում էին ճանապարհները, կանաչապատում էին տարածքները այն բոլոր վայրերում, որտեղով ՌԴ նախագահը պետք է անցներ: Մայթերին եւ մայուղիներում եղած առեւտրի կրպակներն ու տաղավարները կամ ժամանակավորապես փակվում էին, կամ ապամոնտաժվում: Այդ գործընթացին ընդդիմացող սեփականատերերին սպառնում էին, երբեմն էլ գործի դնում ոստիկանության կարմիր բերետավորներին:
Երեկ ՌԴ տրանսպորտի եւ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարներ Իգոր Լեւիտինի ու Մանուկ Վարդանյանի մասնակցությամբ, ի նշան ռուս-հայկական բարեկամության, նախարարության շենքում գտնվող թիվ 10 փոստային բաժանմունքում հանդիսավորությամբ տեղի ունեցավ հայ-ռուսական նամականիշի մարում: Մինչ կժամանեին նախարարները, կապի նախարարությունում ու փոստային բաժանմունքում շաբաթօրյակի ոճով մաքրության աշխատանքներ էին կատարում: Առաստաղների վրայից հեռացվում էին հսկայական ցանցեր հիշեցնող սարդոստայնները, իսկ շենքում գտնվող մի տարեց մարդ կեսկատակ ասում էր. «Սարդոստայնը խեր ա, փող ա բերում, մի մաքրեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել