Լրահոս
Օրվա լրահոսը

Աղյուսակում «նեղվածք» է

Օգոստոս 21,2010 00:00

\"\"Երեկ երեկոյան Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեց «Abu Dhabi Chess Festival 2010 «Masters Tournaments» շախմատի միջազգային մրցաշարը:
Մեկ օր առաջ՝ նախավերջին տուրում, մեր հանրապետության ներկայացուցիչներից ամենափորձառուն՝ գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը, թերեւս, ամենապատասխանատու պահին զիջեց Զուրաբ Ստուրուային (Վրաստան) եւ անչափ բարդացրեց  առաջին տեղը գրավելու իր շանսերը: Հնդիկ մրցակցի հետ պայքարը տանուլ տվեց նաեւ Հովհաննես Գաբուզյանը: Հայրենակիցների պարտությունների դիմաց վրեժխնդիր եղավ Հայաստանի գործող չեմպիոն Ավետիք Գրիգորյանը, որը սպիտակ խաղաքարերով հաղթեց իրանցի Մոհշեն Շարբաֆին եւ բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական: Վերջին տուրից առաջ առաջատարը ուկրաինացի Անտոն Կորոբովն էր՝ 6,0 միավորով: Նրանից կես միավոր պակաս ուներ Ավետիք Գրիգորյանը՝ 5,5: Աշոտ Անաստասյանը 5,0 միավորով 4-րդն էր, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ 14-րդը (4,0 միավոր):
Երեկ Ավետիք Գրիգորյանը սեւերով խաղում էր ադրբեջանցի Սարհան Գուլիեւի հետ: Անաստասյանի մրցակիցը հնդիկ գրոսմայստեր Պրասադ Արունն էր, իսկ Գաբուզյանինը՝ բելառուս Վադիմ Մալախատկոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել