Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՊՏՈՒՅՏ ՊՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐՈՎ

Օգոստոս 31,2010 00:00

\"\"Ընդամենը երկու ամիս առաջ ՀՀ կառավարությունը որոշեց, որ այսուհետ հարսանեկան ավտոշարասյուները Երեւանի Հանրապետության հրապարակով ազդանշաններով անցնելու, աղմկելու իրավունք չեն ունենա, սակայն ընդամենը երկու օր առաջ՝ օգոստոսի 30-ի առավոտյան, ականատես եղանք, թե ինչպես էր «Մերսեդես» մակնիշի եւ ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներով ավտոմեքենան ձայնային ազդանշաններով պտտվում Հանրապետության հրապարակում: Մեքենան հարսանեկան ձեւավորում ուներ, սակայն շարասյուն չկար, մենակ էր: Մեր տեղեկություններով, համարանիշը գրանցված է ՀՀ Զինվորական դատախազությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել