Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս լեյտենանտը անգիտակից էր

Օգոստոս 31,2010 00:00

Ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Քեթի գյուղի մոտ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 18 ՕՏ 747 պետհամարանիշի ավտոմեքենան ընկել է ձորը: Շրջված ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈՒ զորամասի ավագ լեյտենանտ, 1983թ. ծնված Իվան Օրլովը՝ անգիտակից վիճակում, որին տեղափոխել են Գյուլբենկյանի անվան հիվանդանոց, իսկ երկրորդ տուժածին որոնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել