Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԸ ԿԱՐԼԱ ԲՐՈՒՆԻ-ՍԱՐԿՈԶԻԻՆ «ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ» ԵՆ ԱՆՎԱՆԵԼ

Օգոստոս 31,2010 00:00

\"\"Իրանի պետական պարբերականներից մեկը՝ Kayhan-ը, հիշեցնելով տարբեր հայտնի անձանց հետ սիրային կապեր ունենալու սովորությունը, «մարմնավաճառ» է անվանել Ֆրանսիայի նախագահի տիկնոջը՝ Կարլա Բրունի-Սարկոզիին: Անցած շաբաթ վերջինս «համարձակվել» էր «անարդարացի» որակել ամուսնուն դավաճանելու եւ նրա սպանությանն առնչություն ունենալու համար իրանցի կնոջը՝ Սակինեհ Մոհամմադ Աշտիանիին մահապատժի դատապարտելու վճիռը:
Իրանցի լրագրողները վիրավորանքներ էին հասցեագրել նաեւ դատավճիռը քննադատած  ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Աջանիին: Հիշեցնենք, որ Կարլա Բրունի-Սարկոզին եւ Իզաբել Աջանին ստորագրել էին իրանական իշխանություններին ուղղված հանրագիրը, որով պահանջվում էր վերանայել Աշտիանիի նկատմամբ կայացված դատավճիռն ու նրան ազատ արձակել:
Ելիսեյան պալատն առայժմ որեւէ կերպ չի արձագանքել իրանական ԶԼՄ-ների վիրավորանքներին, բայց Բրունի-Սարկոզիին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, թե դրանք մեծ հարված են եղել Ֆրանսիայի առաջին տիկնոջ համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել