Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ մեկնարկը շատ կարեւոր է

Սեպտեմբեր 24,2010 00:00

 \"\"Շախմատի համաշխարհային օլիմպիադայում մեր տղամարդկանց հավաքականի մեկնարկը հաջող է գնահատում ճանաչված գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը. «Առաջին երկու հանդիպումները մեր տղաները լավ անցկացրին եւ վստահորեն հաղթեցին մրցակիցներին: Լավ մեկնարկը շատ կարեւոր է, քանի որ սեփական ուժերի հանդեպ լրացուցիչ վստահություն հաղորդելուց բացի, այն նպաստում է ավելի ուժեղ մրցակիցների հետ ավելի ուշ հանդիպելուն»: Armsport.am-ի հաղորդմամբ, անդրադառնալով Ավստրալիայի հավաքականի նկատմամբ մեր տղաների վստահ հաղթանակին՝ 3,0:0,5 հաշվով, Լպուտյանը կարեւորեց Լեւոն Արոնյանի հաղթանակը. «Վլադիմիր Հակոբյանն առաջինն ավարտեց իր հանդիպումը՝ ոչ-ոքի անելով մրցակցի հետ: Դրան հաջորդեց Լեւոնի արագ հաղթանակը: Արոնյանը խաղատախտակի վրա ստեղծված դիրքին քաջածանոթ էր եւ այն լավ էր ընկալում, ինչը բացակայում էր ավստրալացի շախմատիստի մոտ: Մեր առաջատարի վստահ խաղը նպաստեց, որ մյուս թիմակիցներն էլ համոզիչ ու վստահ խաղան: Եվ Լեւոնից հետո իրենց պարտիաները հաղթական ավարտի հասցրին Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը»: Հայ շախմատիստների հերթական մրցակիցը Թուրքիայի հավաքականն էր, եւ Լպուտյանը հավատացած էր, որ մեր տղաները հաղթանակով կավարտեն այդ մրցավեճը. «Թուրքիային չի կարելի ուժեղ հավաքականների թվին դասել, չնայած նրա կազմում կան պրոֆեսիոնալ շախմատիստներ: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այդ հանդիպումը մեզ համար հաղթական ավարտ կունենա»:

Երեկ, երրորդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը միայն կես միավոր տվեց թուրքերին: Խաղն ավարտվեց 3,5:0,5: Արոնյանը հաղթեց Բարիսին, Վլադիմիր Հակոբյանը՝ Էմրեին, Արման Փաշիկյանը՝ Մերթին եւ միայն Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Մուստաֆայի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930