Լրահոս
Օրվա լրահոսը

Գոթիկ երեկո Երեւանում

Հոկտեմբեր 07,2010 00:00

\"\"Օրերս «STOP» ակումբում «Gothic Night» երեկո էր: Մետալ ու ռոք երաժշտության սիրահարները հավաքվել էին լսելու «E.v.a.» եւ նորաստեղծ գոթիկ մետալ «Freya» խմբերին: Ակումբային համերգը կազմակերպել էր Հայկ Մարտիրոսյանը՝ «Ռադիո Վանի» «Main Stream» ծրագրի հեղինակն ու վարողը: Այս երեկոն եւս նա էր վարում: Մինչ երկու խմբերի ելույթը՝ ակումբում ներկա երիտասարդները, որոնք հիմնականում գոթական ոճով, ռոքային կերպարներով էին, պարում էին, խմում իրենց սիրելի հնչյունների ներքո ու սպասում հայկական խմբերի ելույթին:
18-ամյա Եվան «E.v.a.» խմբի վոկալիստն ու ստեղնաշարային գործիքներ նվագողն է, նա պատմեց, որ մի քանի ամիս ակումբային համերգներ չեն ունեցել. «Համերգների դադար էինք \"\"տվել ու 3 ամիս չէինք նվագել. ձայնագրություններ էինք անում, տեսահոլովակ նկարահանում «Կործանում» երգի հիման վրա: Այսօր 7 գործ ենք կատարում, որոնցից 6-ը մեր հեղինակային երգերն են, մյուսն էլ «Evanescence» խմբի «My immortal» երգն է»: Խմբի կազմը մի քանի անգամ փոփոխվել է, այժմ 4 հոգով են աշխատում, ինչպես վոկալիստն է ասում, դժվար է ռոք խումբ հավաքելը. «Քանի որ մեր երկրում այդքան էլ զարգացած չէ ռոք երաժշտությունը, նոր է սկսում մասսայական դառնալ, մենք խնդիր ենք ունենում, կազմը տարբեր պատճառներով փոխվում է, բայց ես սկզբից եղել եմ խմբում ու իմ անվան հետ է համընկնում խմբի անունը»:
«Freya» նոր գոթիկ մետալ խմբի կազմը 6 անդամ ունի, սա նրանց առաջին ակումբային համերգն էր. «Մենք առաջին անգամվա համար կնվագենք մոտ 30 րոպե: Մոտ 3 ամիս հավաքվել ենք կազմով, բայց որոշեցինք՝ արդեն ժամանակն է ակումբային համերգներ տալու»,- ասաց խմբի բասիստ Անին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել