Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղագետը հնարավոր է համարում

Հոկտեմբեր 07,2010 00:00

\"\"Վատիկանի աստղադիտարանի աստղագետ, Հիսուսյան վանական Գյուի Կոնսոլմանյոն բուռն քննարկում է անցկացնում բրիտանական ԶԼՄ-ներում՝ հայտարարելով, որ ինքը չի հերքում այլ մոլորակների վրա բանական կյանքի գոյության հնարավորությունը: Եղբայր Կոնսոլմանյոն Վատիկանի գլխավոր աստղագետը չէ, սակայն մետեորիտների վատիկանյան հավաքածուի պահապանն է: Նա բացատրել է, որ խոսել է այլ մոլորակների վրա կյանքի գոյության միայն տեսական հնարավորության մասին: Նա ասել է, որ Տիեզերքի այլ մասերում եւս կարող է կյանք լինել: Նրա խոսքերով՝ բանական կյանք գտնելու եւ դրա հետ կապ հաստատելու՝ գոյություն ունեցող հնարավորությունը դնում է այդ հարցը գործնական հարթության վրա:
Հիսուսյան աստղագետը նաեւ նշել է, որ եթե բանական էակներ գոյություն ունենան Տիեզերքի այլ անկյուններում, ապա նրանց պետք է հրավիրել կաթոլիկ եկեղեցի: Ընդ որում, նա շեշտել է, որ Աստված է բոլոր արարածների, այլ ոչ միայն մարդկության արարիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել