Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցականին երկու անգամ ծեծել են

Հոկտեմբեր 23,2010 00:00

Հոկտեմբերի 21-ի առավոտյան, դպրոցական դասերի երկրորդ դասամիջոցին Իջեւան քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցում համադասարանցին երեք հարվածով փշրել է 9-րդ դասարանի աշակերտ Բագրատ Թելոյանի քթի ոսկորը: Պատանուն տեղափոխել են Իջեւանի հիվանդանոց, ապա շտապ կերպով՝ Երեւան, ուր 3 ժամ վիրահատել են: Մեր տեղեկություններով, հարվածողը Իջեւան քաղաքի բնակիչ Գեւորգ Խուդավերդյանի որդին է: Դատելով վնասվածքի աստիճանից ու բարդությունից, հարվածողը հավանաբար ձեռքում ունեցել է հարմարանք՝ «ռուկատկա»: Բագրատը մոտ 10 օր առաջ թիվ 5 դպրոց է տեղափոխվել Իջեւանի մեկ այլ կրթօջախից: Նախկին դպրոցում էլ Բագրատին ծեծել էր դասղեկը, որի համար ավագ դպրոցի տնօրինությունը այդ կնոջը զրկել էր դասղեկությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել