Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄԱՆԴՈՍՆ ԷԼ ԱՍՏԱՆԱՅԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԻ

Նոյեմբեր 04,2010 00:00

Ադրբեջանը չի սովորել պահել իր խոստումները. այն օրը, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կնքվում էր գերիների եւ դիակների փոխանակման մասին համաձայնագիրը, այդ երկրի զինվորականները չէին դադարում կրակել սահմանում: Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է գեներալ-գնդապետ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ «Կոմանդոսը» ու հավելել. «Այնպես որ, համաձայնագիրն Ադրբեջանը կարող է կատարել մասամբ»:
News.am-ի մատուցմամբ, նա նաեւ հայտարարել է, թե ադրբեջանցիներն ամեն օր կրակում են Ղարաբաղի ուղղությամբ, իսկ մերոնք հրամայում են չկրակել. «Զուտ մարդկային առումով մենք ճիշտ ենք, սակայն ադրբեջանցիներին համարժեք պատասխան տալ է պետք: Դաժանությանը պետք է դաժանությամբ պատասխանել: Իսկ մենք ամբողջ ժամանակ լռում ենք»:
Խոսելով դեկտեմբերի 1-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից ունեցած իր ակնկալիքների մասին՝ գեներալ-գնդապետը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության մասով ինքը որեւէ առաջընթաց այդ հանդիպումից չի ակնկալում: «Պետք է մի բախում լինի, որպեսզի երկու կողմերն սկսեն հասկանալ միմյանց: Այժմ ամեն մեկը հասկանում է այն, ինչ ուզում է հասկանալ: Սակայն բանակցություններն, ամեն դեպքում, ավելի լավ են, քան պատերազմը»,- ընդգծել է «Կոմանդոսը»՝ ավելացնելով, որ Աստանայում կայանալիք հանդիպումը եւ ձեռքսեղմումները հերթականն են լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել