Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հնդկաստանում վախենում են, որ կոկոսը կընկնի Օբամայի գլխին

Նոյեմբեր 05,2010 00:00 Share

\"\"Հնդկական Մոմբեյ քաղաքի իշխանությունները լուրջ միջոցներ են ձեռնարկում՝ ապահովելու համար նոյեմբերի 6-9-ը Հնդկաստան այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգությունն ապահովելու համար: APA-ի մատուցմամբ, Օբամային դժբախտ պատահարներից ապահովագրելու համար կոկոսները ծառերից արագ կարգով հավաքվում են: Քաղաքի իշխանությունները մտահոգություն ունեն, որ կոկոսները կարող են ընկնել Օբամայի գլխին:

Նախատեսվում է, որ Միացյալ Նահանգների նախագահը Հնդկաստան կատարելիք իր այցի շրջանակներում կայցելի Մահաթմա Գանդիի թանգարան, ուստի՝ թանգարանի շուրջ կոկոսի ծառերի ամբողջ բերքը հավաքվել է:

Ի դեպ, Օբամայի այցը համընկնելու է Հնդկաստանում Դիվալի տոնի հետ: Հենց այդ պատճառով ԱՄՆ նախագահի անվտանգությունը կրկնակի ուժեղացված ռեժիմով է իրականացվելու: Միացյալ Նահանգների անվտանգության ուժերն արդեն նախորդ շաբաթ ստուգել են բոլոր այն տեղերը, ուր Օբաման այցելելու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930