Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՎԱՆԴ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ՝ ՏԱՆԻՔՈՒՄ

Նոյեմբեր 11,2010 00:00

\"\"
Տեսահոլովակը եւ լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Երեկ տեղական ինքնակառավարման օրը յուրովի նշեցին արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական «համայնքի» դատապարտյալները:
Նրանք բարձրացել էին տանիք (լուսանկարում): Սա երկրորդ «տանիքային ցույցն» է ազատազրկման վայրերում: Նախորդը օրեր առաջ էր՝ «Սեւան» ՔԿՀ-ում: Երկու դեպքում դատապարտյալները պահանջում են լուծարել
ՀՀ նախագահի հրամանով ստեղծված «անկախ» հանձնաժողովը եւ հնարավորություն տալ իրենց
պայմանական վաղաժամկետ ազատվելու, ինչպես նաեւ բուժում ստանալու: Մեր տեղեկություններով, դատապարտյալների զանգվածային ցույցերը տանիքներում կշարունակվեն: Ցույցերին չեն մասնակցի
ԿԳԲ-ի՝ «Երեւան-Կենտրոն» մեկուսարանի կալանավորները, որոնք նկուղային հարկից տանիք բարձրանալու հնարավորությունից ֆիզիկապես զրկված են 1937 թվականից ի վեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել