Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ

Նոյեմբեր 11,2010 00:00

Կիրակի օրը Կապանում,  երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում,  ծեծկռտուք ստեղծած երեք երիտասարդները ձերբակալվել են եւ այժմ գտնվում են Գորիսի բանտում: Տեղեկացնենք, որ կիրակի օրը՝ նոյեմբերի 7-ին, Կարեն Դեմիրճյանի հրապարակում միջին աստիճանի խմածության վիճակում գտնվող կապանցի երիտասարդներ Զոհրաբ Ավանեսյանը, Միհրան Հայրապետյանը եւ Գրիգոր Փարսյանը բարձր հայհոյանքներ են տեղացել փողոցում: Նրանց փորձել են կարգի հրավիրել պարեկապահակային ծառայության աշխատակիցները, սակայն երիտասարդների ցուցաբերած դիմադրությունից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ  մարմնական վնասվածքներ է ստացել  Սյունիքի մարզի քննչական բաժնի հետաքննիչ Զորիկ Վարդանյանը: Անսթափ վիճակում գտնվող երիտասարդներին բերման են ենթարկել  մարզի քննչական բաժանմունք: Նրանց նկատմամբ առաջադրվել է քրեական մեղադրանք՝ քր. օրենսգրքի 316 հոդվածի 3-րդ մասի առաջին երկու կետերով՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ  բռնություն կիրառելու եւ 258-րդ հոդվածով՝ խուլիգանության մեղադրանքով:
Նոյեմբերի 9-ին քննչական բաժինը կալանավորելու միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը բավարարել է միջնորդությունը եւ խափանման միջոց ընդունել կալանքը: Ի դեպ, դատարանում երիտասարդներն ընդունել են իրենց մեղավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել