Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐՆ ԷԼ ԱՆԳՈՐԾ ԿՄՆԱՆ

Նոյեմբեր 11,2010 00:00 Share

Մոսկվայի նոր քաղաքապետի որոշումն արդեն բազմաթիվ հայերի զրկել է աշխատանքից: Սերգեյ Սոբյանինը հրամայել է ապամոնտաժել  մոսկովյան փողոցների երկայնքով եւ մետրոյի կայարանների մերձակայքում տեղակայված առեւտրի եւ սննդի փոքր կետերը։ Այս մասին տեղեկացնում է news.am-ը՝ հղում անելով «ՌԻԱ-Նովոստի»-ին: Մոտ 10 հազար ապամոնտաժվող օբյեկտներում աշխատում է միջինը 2-4 մարդ, ուստի մի քանի հազար մարդ գործազուրկ կդառնա: Արդեն 1000-ից ավելի հայեր զրկվել են աշխատանքից եւ բիզնեսից: Ըստ news.am-ի, այն կարծիքը, որ քաղաքապետի որոշումը հենց միգրանտների դեմ է, իրականությանը չի համապատասխանում: Քաղաքապետը պատճառաբանել է, որ այդ փոքր կրպակներն ու սննդի կետերը խանգարում են անցորդների եւ տրանսպորտի երթեւեկությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել