Լրահոս
Օրվա լրահոսը

400 մլն դրամ՝ Կոմեդիայի թատրոնին

Նոյեմբեր 11,2010 00:00

Երեկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացումով սկսեց իր 69-րդ թատերաշրջանը, որի բացմանը, ըստ tert.am-ի, մասնակցեց նաեւ Սերժ Սարգսյանը: Նոր թատերաշրջանում թատրոնը հանդիսատեսին կհյուրընկալի կապիտալ վերանորոգված շենքում: Ինչպես լրագրողներին ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, մեկ տարվա ընթացքում թատրոնում իրականացվել են հսկայական շինաշխատանքներ: «Սա մեզ համար մեծ պատիվ է, քանի որ համատարած ճգնաժամի պայմաններում թատրոնին հատկացվեց պատկառելի գումար»,- ասաց Ղազանչյանը:
Վերանորոգման աշխատանքների համար բյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ մոտ 400 մլն դրամ: Շինարարական աշխատանքներն սկսվել են 2008 թվականին եւ վերջնականապես կավարտվեն այս տարվա դեկտեմբերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել