Լրահոս
Օրվա լրահոսը

Ականատեսների աչքերով

Նոյեմբեր 11,2010 00:00

Շուտով լույս կտեսնի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի համալրված տարբերակը: Ինչպես երեկ կայացած ասուլիսին ասել է բանահավաք Վերժինե Սվազլյանը. «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշերը կարեւոր դեր կխաղան Հայ դատի արդարացի լուծման համար: Ես մեղվի պես աշխատել եմ 55 տարի եւ հավաքել վերապրածների հիշողությունները»: Ինչպես տեղեկանում ենք tert.am-ից, տիկին Սվազլյանն ասել է, որ Հայոց ցեղասպանության մասին լույս են տեսել տարբեր ժանրերի ստեղծագործություններ, սակայն ժողովրդի ձայնը կարծես թե չի հնչել:  55 տարիների իր աշխատանքը Սվազլյանը ներկայացրել է բազմաթիվ հրատարակություններում, այդ թվում նաեւ «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքում: 2000թ. լույս տեսած այդ գրքում ներառված են ցեղասպանություն վերապրած 600 հայերի վկայություններ:
Հեղինակը տեղեկացրեց, որ շուտով լույս կտեսնի գրքի համալրված տարբերակը: Այն թարգմանվել է անգլերեն եւ թուրքերեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել