Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔ ՔԻԼԼԵՐԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 11,2010 00:00

\"\"1981թ. մայիսի 13-ին Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում Հովհաննես Պողոս 2-րդ պապի դեմ մահափորձ իրականացրած թուրքը հարցազրույց է տվել Թուրքիայի պետական հեռուստաընկերությանը եւ պատմել դեպքի մանրամասները: News.am-ի մատուցմամբ, Մեհմեդ Ալի Աղջան (նկարում) հայտարարել է, թե մահափորձի թիկունքում կանգնած է եղել Վատիկանի վարչակազմը:
Լրագրողի հարցին, թե ո՞ւմ անունից է կրակել Հռոմի պապի վրա, Աղջան պատասխանել է. «Այդ միջադեպում ամեն ինչ պարզ է, շատ պարզ: Թույլ տվեք ասել ամենագլխավորը. իրականում մահափորձի հետեւում կանգնած է եղել Վատիկանը»: Լրագրողի հարցին, թե կոնկրետ ո՞վ, ի՞նչ է նրա անունը, Աղջան այսպես է արձագանքել. «Պապի սպանության որոշումը կայացրել է Վատիկանի վարչակազմը, նրանք են կազմակերպել եւ ծրագրել այն: Պապին սպանելու հրամանն արձակել է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Ագոստինո Կազարոլին»:
Հիշեցնենք, որ Մեհմեդ Ալի Աղջան բանտից ազատ է արձակվել այս տարվա հունվարին: Այժմ նա գիրք է գրում, որը պետք է վաճառքում հայտնվի հաջորդ տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել